ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Քերոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը` նշելով, որ նման հնարավորությունը միայն քննարկվում է:

«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,- ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն:

«Խնդիրներն այսօր կապված են նաեւ այն բանի հետ, որ որոշվի, թե որ մարմինը պետք է վերահսկի գործընթացը եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի խախտողը»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ թուրքական արտադրանքի ներմուծման վեցամսյա արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular