ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչն էր խանգարում մեզ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դրա մասին մի օր կխոսենք». Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք այլ գործիքակազմ չունենք. պիտի խոսքով մեր հանրությանը բացատրենք, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- հարցին՝ ԱԱԾ սպաները ինչո՞ւ որոշեցին հրապարակային հանդես գալ, նույնիսկ քաղաքական հայտարարություններ անել, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Նա չցանկացավ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունը չհամախմբվեց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ընտրությունների գալու որոշում չկայացվեց՝ պատճառաբանելով, որ այս ասուլիսը չի ցանկանում վերածել քաղաքական հարցերով հարցուպատասխանի:

Արթուր Վանեցյանը քննադատեց այն, որ երեք տարվա ընթացքում ԱԱԾ 5 տնօրեն է փոխվել՝ փաստելով, որ նման կառույցի տնօրենին այդքան հեշտ չեն փոխում: Ըստ նրա՝ դա արվում է՝ ԱԱԾ-ի հիմքերը թուլացնելով պետության հիմքերը թուլացնելու համար:

Հարցին՝ ի՞նչն էր խանգարում իրենց ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին, երբ դրա հնարավորությունն ուներ, Արթուր Վանեցյանն այսպես պատասխանեց. «Դրա մասին անպայման կխոսեմ: Մենք աշխատանք կատարել ենք: Այն ուժերը, որոնք դրսի օրակարգեր են սպասարկել, նրանց նկատմամբ իրականացրել են աշխատանքներ, եղել են որոշ գործողություններ: Դրա մասին մի օր կխոսենք»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular