ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞. Գլխավոր դատախազության պատասխանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թ․ ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ կատարելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Շատ իրավաբաններ պնդում են, որ օրենքով հրաժարական տված վարչապետը չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին 2018 թվականին, հղում անելով իրավաբաններին, հայտարարել է նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Analitik.am-ը դիմել է Գլխավոր դատախազությանը՝ պարզելու համար, թե ինչպես է կառույցը մեկնաբանում ստեղծված իրավիճակը, արդյո՞ք պատրաստվում է դատախազությունը քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Դատախազությունից մեզ հայտնել են, որ հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրաիրավական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular