ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ. Սոսո Պավլիաշվիլիի համերգը Բաքվում դադարեցվել է «Ղարաբաղ, Ղարաբաղ» բղավոցների պատճառով (video, photo)

ՎԻԴԵՈ

Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական մենահամերգըԲաքվի Հեյդար Ալիևի անվան համերգասրահում սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով:

Բեմ դուրս գալուց անմիջապես առաջ մարդկանց մի խումբ խառնաշփոթ է առաջացրել՝ «Ղարաբաղ, Ղարաբաղ»բղավելով: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը:

Համերգասրահի անվտանգության ծառայողները դուրս են հրավիրել անկարգներին: 

Ականատեսները հաղորդում են, որ համերգասրահում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել: Ոստիկանությունը ուշադիր զննում է համերգի բոլոր մասնակիցներին: Համերգասրահում են նաև մի շարք հայտնիներ, այդ թվում գործարար Արազ Ագալարովը: 

2004 թ. Պավլիաշվիլին համերգ է տվել Արցախում, ինչով էլ առաջացրել է Ադրբեջանի իշխանությունների զայրույթը: Արդյունքում արգելվել է ոչ միայն նրա երգերի հեռարձակումն, այլև երգչի համերգային գործունեությունն Ադրբեջանի տարածքում:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular