ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավոք, պետք է փաստեմ՝ Լավրովի այցից հետո հարցերն ավելի շատացան, քան պատասխաններ ստացան, մյուս կողմից՝ տեսնում եմ, որ պաշտոնական Երևանը գործնական ոչ մի բան չի անում. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար տրանսպորտային ապաշրջափակումը կարող էր շահավետ լինել, եթե այդ գործընթացները տեղի ունենային փոխադարձ վստահության, մեկը մյուսին ոչինչ չպարտադրելու և արժանապատիվ խաղաղության պայմաններում: Այս իրավիճակում տեսնում ենք աշխարհաքաղաքական շահ, որը հետապնդում է և՛ Ռուսաստանը, և՛ մեր տարածաշրջանի թուրքական պետությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգոյ Լավրովի այն հայտարարությանն առ այն, որ տրանսպորտային ապաշրջափակումը փոխշահավետ է տարածաշրջանի համար:

«Հատկապես մեր տարածքով թուրք-ադրբեջանական կամուրջ ստեղծելը բավական մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ, որն ամենևին էլ համադրելի չէ տնտեսական այն օգուտներին, որոնք կարելի է ակնկալել այդ ճանապարհներից»,- ընդգծեց նա՝ նշելով, որ մոտ ապագայում դրական ակնկալիքներ կարող են լինել զուտ տնտեսապես, բայց իրականում գնում է Հայաստանին ինչ-որ որոշումներ պարտադրելու պրոցես, որն իր մեջ շատ ավելի մեծ սպառնալիքներ է պարունակում, քան՝ հնարավորություններ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Դիտարկմանը՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել, իր բնորոշմամբ՝պահվող անձանց վերադարձն ավարտելու գործընթացը, օրերս էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս կոչ էր արել վերադարձնել նրանց, և հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը հայ ռազմագերիներին կվերադարձնի առանց նախպայմանների, քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանը վերադարձնելու է գերիներին՝ դնելով նախապայմաններ.

«Ադրբեջանը այս փուլում կարողացել է իր համար կարևոր խնդիր լուծել՝ հասնել նրան, որ և՛ միջնորդները, և՛ Հայաստանը մեր ռազմագերիներին չկոչեն ռազմագերի, այլ՝ պահվող անձինք, ձերբակալվածներ, ինչը մեր դիվանագիտության հերթական խոշոր տապալումներից մեկն է: Մենք ունենք մարդիկ, որոնք գտնվում են գերության մեջ և որոնց խոշտանգելով սպանում են և հիմա նրանց կարգավիճակն են փոխում, իրենք այլևս միջազգային կառույցներում ռազմագերին չեն կոչվում, ձերբակալվածներ են կոչվում: Գիտենք, որ ռազմագերիների համար միջազգային մարդասիրական նորմեր են գործում, պարտավոր են վերադարձվել, այսինքն՝ այդ պարտավորությունը  Ադրբեջանը իր վրայից վերացրել է և հիմա փորձելու է առևտուր անել»:

Նա ընդգծեց՝ Լավրովի և ՄԽ համանախագահների հայտարարության մեջ շեղումներ կար Արցախի կարգավիճակի հետ կապված:

«Ցավոք, պետք է փաստեմ, որ Լավրովի այցից հետո հարցերը ավելի շատացան, քան՝ պատասխաններ ստացան, մյուս կողմից օբյեկտիվորեն տեսնում եմ, որ պաշտոնական Երևանը, ըստ էության, գործնական ոչ մի բան չի անում այդ հարցերի լիարժեք պատասխան ստանալու համար և դրա փոխարեն զբաղված է խորհրդարանական ընտրություններով»,- ասաց քաղաքագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular