ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացիներին հայերի դեմ լարելու նախաձեռնությունը պատկանում է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայություններին. Շոթա Ապխիաձե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ վրացի քաղաքագետ, Կովկասի (Վրաստան) իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ապխիաձեն HAYASA-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան պատերազմում հաղթողներ չկան:

Նա ասել է, որ կասկածում է, որ այդ պատերազմը բխել է ադրբեջանական ժողովրդի շահերից, քանի որ եթե նրանք ցանկանում են խաղաղ ապրել արցախահայության հետ, և նրանց համարում են Ադրբեջանի քաղաքացիներ, ապա ոչ մի դեպքում չպետք է ուժով «վերադարձնեն» հողերը, և Բաքուն մեծ սխալ է թույլ տվել ...։ Միաժամանակ Ապխիաձեն շեշտել է, որ Անկարան է հաղթել այդ պատերազմում, քանի որ ցանկանում էր ցույց տալ իր ուժը, իսկ Ադրբեջանը ուժի կենտրոն չէ, տարածաշրջանի հիմնական ուժերն են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Քաղաքագետը կարծում է, որ ռուս խաղաղապահները փրկել են Լեռնային Ղարաբաղի մնացած մասի բնակիչներին, քանի որ ակնհայտ է, որ նրանց սպասում էր լիակատար ոչնչացում:

Խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին ՝ նա հիշեցրել է, որ Բաղրամյանի գումարտակի կազմում ոչ մի Հայաստանի կամ Ղարաբաղի հայ չի կռվել վրացիների դեմ: Վրացիներին հայերի դեմ շրջելու փորձերը պատկանում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Նրանք ֆինանսավորում են հատուկ ազգամիջյան ատելություն սերմանելու համար ստեղծված կայքեր, որոնք, մասնավորապես, շահարկում են Բաղրամյանի գումարտակի գործոնը, բայց աբխազական հակամարտությունը էթնիկ բնույթ չի ունեցել:

Մեկնաբանելով Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված իրավիճակը՝ փորձագետը շեշտել է, որ սահմանների գծանշման արդյունքում համալիրն ամբողջությամբ ընդգրկվել էր Վրաստանի տարածքում: Սակայն Սահակաշվիլիի օրոք ադրբեջանցիները կաշառել են հանձնաժողովին և փոխել քարտեզները: Արդյունքում, համալիրի մի մասը անցել է Ադրբեջանին և ճանաչվել որպես «ալբանական»: Այդ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, բոլոր հանցագործները հայտնի են: Ապխիաձեն նաև մեղադրել է Սահակաշվիլիին այն բանի համար, որ նրա օրոք SOCAR ընկերությունը սկսել է տիրել Վրաստանի ռազմավարական օբյեկտների մեծ մասին, և վրացական իշխանություններն այժմ փորձում են շտկել այդ իրավիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular