ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

Այն կմեկնարկի մայիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցույթի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ:

Բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներ Ալեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:

Նախագծի մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում (ժ.16:30): Նույն համերգասրահում երկու օր անց՝ մայիսի 13-ին, ժ.16:30-ին կկայանան նաև մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի կոմպոզիտորի հիշատակին:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Էդուարդ Հայրապետյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Ավանեսովը և Էդմոնդ Մակարյանը:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular