ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ի  իրականացրած  աշխատանքի արդյունքում ապրիլին ունենք ռեկորդային ցուցանիշներ․ Բաբկեն Թունյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերջերս հայտարարել է, որ 2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշներին  անդրադարձել է նաև ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Այս թեմայի մասին   Հ1-ի տաղավարում  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան, ասել է, որ  իսկապես այս տարվա ապրիլին հավաքագրված հարկերը ռեկորդային են․ «Իսկապես,  այս տարվա ապրիլին հավաքագրված եկամուտների ծավալը 180մլրդ  դրամը ռեկորդային է եղել ապրիլ ամսին ամսական կտրվածքով, մենք երբեք նման ցուցանիշ չենք ունեցել։ Եվ դա պայմանավորված է մի քանի գործոններով և ես ուզում եմ, որ մենք մաքսիմալ բաց և հասկանալի ներկայացնենք , թե ինչի համար են այս ցուցանիշները  կարևոր և  ինչով է պայմանավորված այդ աննախադեպ աճը։ Նախ շատ կարևոր է, որ մենք նախատեսված ծավալը ոչ միայն ամբողջությամբ հավաքագրել ենք,  այլ նաև գերակատարել ենք և այդ  գերակատարման մեջ մի քանի գործոններ են եղել և առաջին կարևոր կետը  այն է, որ  անցած տարի համաճարակաով պայմանավորված` շատ խիստ սահմանափակումներ էին գործում, բիզնեսը շատ ծանր վիճակում էր  և մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք և հնարավորություն տվեցինք, որ բիզնեսմենները շահույթահարկի կանխավճարները մի  եռամսյակ չվճարեն, այսինքն  իրենք այդ գումարը  այդ պահին իրենց մոտ պահեցին և երբ ժամանակը եկավ` վճարեցին։

Երկրորդ գործոնը  գնաճն է։  Իսկ  ամենակարևոր գործոններից մեկը ՊԵԿ-ի  իրականացրած լավ աշխատանքն է, այսինքն  վարչարարությունը էապես բարելավել է  ու եթե հաշվենք,թե այստեղ, որ գործոնը լավ դեր ունի,  ապա կարծում եմ, որ ՊԵԿ-ի աշխատանքը այստեղ շատ կարևոր է եղել։  Այսինքն ստվերից շատ գումար է դուրս եկել  և դա շատ կարևոր է, որ այդ շրջանառության  ծավալը ստվերից դուրս բերելու  հարկային մուտքերը ավելացնելուն  զուգահեռ, բիզնեսի կողմից  խոշոր դժգոհություն չի առաջացել։ Այսինքն, չեն եղել մարդիկ, որ կարծում են, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել կամ հարկային  տեռորի են ենթարկել  և վիճակագրություն կա ,թե ամեն ստուգումից, որ մասն է  զրոյական։  Եվ որքան այդ ցուցանիշը ավելի  ցածր է, այդքան  կարող ենք բարձր գնահատել ՊԵԿ-ի աշխատանքը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular