ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նախագահն իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում․ Արման Թաթոյանը՝ իր ելույթից հետո դահլիճում Արարատ Միրզոյանի հետ խոսակցության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող Մարիա Կարապետյանի քննադատությանը Թաթոյանի արձագանքից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դահլիճում ՄԻՊ-ի հետ պարզաբանել էր հարցը։

«Ցանկություն չունեմ անդրադառնալու, ԱԺ նախագահը իր անհամաձայնությունը կամ դժգոհությունն էր հայտնում, և ես ասեցի, որ անհատ պատգամավորների խոսքը և այլն ամբողջը կախված էր վերջին՝ խմբակցության անունից ելույթից։ Ստացվում էր, որ դրական ապահովելու շղարշը կար, բայց քաղաքական իշխանության իրական դիրքորոշումը բոլորովին այլ է»,-ասաց նա։

Արման Թաթոյանն ընդգծեց՝ ոչ ոք չի կարող ասել, թե բոլորը ՄԻՊ-ին գովում էին, բայց ինքը քննադատեց․ «Ես չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովա կամ չգովա»:

Դիտարկմանը, թե ՄԻՊ-ին գովում է ընդդիմությունը, ասում են՝ Սահմանադրական կարգի տապալումը, իրանց անդամները մտնում շենքը ջարդում են, դա չեք տեսնում, Արման Թաթոյանն արձագանքեց․ «Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցությունը ընդդիմություն են և դրական խոսքեր էին ասում, իրանք մտե՞լ էին կառավարության շենք։ Մի՛ ընդհանրացրեք, ընդդիմություն եք ասում, Էդմոն Մարուքյանը մտե՞լ էր կառավարության շենք, թե՞ հանգստացնում էր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում, անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել էր, թե հանրության հանդեպ մեդիատեռոր է իրականացրել, ինչին նպաստել են նաև Թաթոյանի որոշ հայտարարություններ։ Դրան հաջորդել էր նաև Թաթոյանի արձագանքը։Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավորի ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular