ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության ապաշնորհ գործողությունների հետևանքով երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում ուղիղ մեջքով քայլել․ պետք է գան ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու ԱՀ-ի պետական շահերը․ Ա․ Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը»,-ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք, բայց այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները։

«Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ նշելով, թե ազգը պետք է լինի միասնական, ամուր, հանդուրժող, քանզի բաժանումները որևէ լավ տեղ չեն տանի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular