ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզանից յուրաքանչյուրը, որն իրեն իշխանության համար պայքարի մեջ չի տեսնում, բայց պատասխանատվություն ունի, պետք է պայքարի այս իշխանության դեմ․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր պետության հոտ եկավ, պետության զգացողություն էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Թե այդ դաշինքն ինչ արդյունքի կհասնի, ըստ Բեքարյանի, կախված է բոլորից․ «Ես մեր բոլոր համաքաղաքացիներին կուզենայի կոչ անել՝ արդեն դիտորդի կարգավիճակում լինելու պահը չէ, ընտրական գործընթաց ենք մտնում, և յույրաքանչյուրն իր մեջ պատասխանատվության զգացում պետք է ունենա իր երկրի վաղվա համար»,-ասաց նա։

Ըստ Բեքարյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը շատ լավ տվեց բաղադրիչների տրոհումը՝ կա առաջին բաղադրիչը՝ պայքար այս իշխանությունների դեմ, երկրորդ՝ պայքար իշխանության համար։

«Մեզանից յուրաքանչյուրը, որն իրեն իշխանության համար պայքարի մեջ չի տեսնում, դրա մաս չի կազմում, բայց պատասխանատվություն ունի, պետք է պայքարի առաջին բաղադրիչով։ Դրանով է պայմանավորված, որ այստեղ ենք։ Լինելու ենք ամեն տեղ, աջակցելու ենք, երբ հարցը վերաբերում է այս իշխանության՝ ժամ առաջ հեռացմանը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե քննարկումներ կային, որ իրեն ու իր ընկերներին ևս տեսնելու են ընտրացուցակներում, Բեքարյանն արձագանքեց, թե ինքն ու թիմակիցները ձեռքից եկած հնարավորն ու անհնարն արել են, որ խաբված ժողովուրդը սթափվի և հասկանա՝ ինչի հետ գործ ունի։

«Եթե այդ սթափվելը լիներ մինչև պատերազմը, մենք չէինք ունենա այն, ինչ ունեցանք, բայց անգամ պատերազմից հետո սթափվելը լիարժեք չէ։ Մենք պայքարը մղել ենք հանուն պետության, Արցախի, հանուն վաղվա օրվա, ցուցակներն ու իշխանությունը ինքնանպատակ չեն»,-ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է լինելու Արցախի, Սյունիքի հետ, եթե Ադրբեջանը հրաժարվի ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունից, Բեքարյանն արձագանքեց, թե դա մեծագույն  խնդիրն է․ «Այս խնդիրն այսքան չէր խորանա, եթե այս իշխանությունը նոյեմբերի 11-ին հեռանար կամ հեռացվեր։ Մենք այս 6 ամսվա ընթացքում այս խնդիրն անընդհատ խորացրել ենք՝ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular