ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանության համար. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003-ին, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսելուց։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, բայց այն վտանգները, որ այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալքություն»,-նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր երկրի առջև երեք խնդիր է ծառացած՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, ՀՀ-ն սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի սահմանները, երկրի բնակչության անվտանգությունը, իշխանությունը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց նաև, որ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ 4,5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։

«Հիմա ձեզանից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե իրենք այդ ուղղությամբ ինչ է անում, արդյո՞ք պատրաստ է այսպիսի սցենարի, պարտության դեմք համարվող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել, հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում։ Պետք է գա մի իշխանություն, որը կարող է հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների»,-հայտարարեց նա։

Վերջինս ընդգծեց, որ պարտությունը չի կարող լինել անհետևանք, հակառակ դեպքում մենք ունենալու ենք մշտապես պարտվող ազգ։ «Այս իշխանությանը պետք է քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-ասաց նա։

Քոչարյանի խոսքով 2018-ի ապրիլին ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում:

Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր եւ այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը:

Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու, լավ եղեք: Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:

Հանրահավաքի ներկաները սկսեցին վանկարկել «Հայաստան», «Քոչարյան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular