ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանն այսօր գնում է ոչ միայն սխալ, այլ կործանման տանող ճանապարհով. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում, Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետրանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ առաջին հերթին Արցախի, բայց հավասարապես նաև Հայաստանի համար: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Վահե Հակոբյանը: 

«Այս աղետը բերած իշխանությունները պատերազմի հասցրած վնասներին համարժեք սպառնալիք են այսօր, ավելին՝ այս իշխանությունները այսօր վերարտագրվելու հայտ են ներկայացնում, այսինքն մենք ապրում ենք ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին: Արցախին արդեն իսկ հասցրած վնասներին զուգահեռ այս իշխանությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար, իսկ Սյունիքը Հայաստանի այն մեկնակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի անվտանգությունը: Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանն այսօր գնում է ոչ միայն սխալ, այլ կործանման տանող ճանապարհով և հենց այս գիտակցումը մեզ ստիպեց հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասաց Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular