ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Նժդեհի ժառանգությանը սպառնում են բրիտանական հետախուզությունը, քեմալիստները և տրոցկիստները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ հարյուր տարի առաջ Գարեգին Նժդեհը և նրա համախոհները պաշտպանել են Սյունիքը թույլ չտալով, որ Մեծ Բրիտանիան ստեղծի «թյուրքական գոտի» ԽՍՀՄ-ի և Իրանի միջև` ուղիղ ցամաքային հաղորդակցությունը խոչընդոտելու նպատակով: Այդ մասին հիշեցրել է IA Realist-ի գլխավոր խմբագիրը:

«Յուրաքանչյուր հայ գիտի, որ Գարեգին Նժդեհի և նրա համախոհների շնորհիվ է Սյունիքը մնացել հայկական, չնայած այն ժամանակվա խորհրդային ղեկավարության տրոցկիստների հզոր դիմադրությանը, որոնք Արցախից և Նախիջևանից հետո ցանկանում էին այդ տարածաշրջանը ևս հանձնել թուրքերին: Տրոցկիստների տրամաբանությունը հասկանալու համար անհրաժեշտ է պատասխանել հիմնական հարցին. ովքե՞ր էին իրականում Լև Տրոցկին և Մուստաֆա Քեմալը: Առաջին հերթին նրանք բրիտանական ռազմական հետախուզության գործակալներ էին, որոնք շփվում էին միմյանց հետ մասոնական օթյակների անվան տակ: Ցանկացած հետախուզության պատմաբան ձեզ կասի, որ Անդրկովկասյան թատերաբեմում Նորին մեծություն թագուհու գաղտնի ծառայության գործողությունները ավանդաբար ղեկավարվել են Ստամբուլի կենտրոնակայանի միջոցով: Գոնե վերջին 100 տարվա ընթացքում դա այդպես է եղել: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել: Բրիտանական հետախուզությունը օգտագործել է Տրոցկուն և Աթաթուրքին «Թուրքական գոտու» ստեղծման գործում: Հիմա պետք չէ դրանք մանրամասնել, բայց պետք է նշել գլխավորը. հենց այդ գլոբալ խաղն է ձախողել Նժդեհը` պաշտպանելով Սյունիքը: Դրա համար էլ վրեժխնդիր եղան նրանից խորհրդային տարիներին և վրեժխնդիր են լինում հիմա (բանտ, արխիվներում ու մամուլում նրա բարի անունը վարկաբեկելու բազմաթիվ փորձեր)» :

Ավելի վաղ, «Կովկասյան աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ​​ղեկավար Մաքսիմ Վասկովը IA Realist-ին տված հարցազրույցում գնահատել էր Նժդեհի ժառանգությունը հետևյալ կերպ.

«Գարեգին Նժդեհը ոչ միայն Հայաստանի հերոս է, այլ նաև ռուսական կովկասյան բանակի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հերոս: Անթերի սպա, ով իր հերոսությամբ ռուսական դրոշի ներքո ճանաչում է վաստակել Ռուսական կայսրությունում: Նա պարգևատրվել է Սուրբ Գեորգի խաչերով, ինչպես նաև Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի շքանշաններով, որոնք շատ հարգված են եղել Ռուսաստանի կայսերական բանակում: Նման շքանշաններ շնորհվել են միայն մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար»:

Իր հերթին, Ռուսաստանի ռազմական և պետական ​​ծառայության վետերան Ստանիսլավ Իվանովը ուշադրության է հրավիրել Ռուսական կայսրության հարավային սահմանների պաշտպանության գործում Հայաստանի այդ ռազմական առաջնորդի մեծ ներդրման վրա:

Նյութը հրապրակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular