ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նշեց ամենագլխավոր անհաջողությունն իր իշխանության օրոք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղում 44-օրյա պատերազմը ամենամեծ խնդիրն է իշխանության գլուխ իմ գտնվելու ընթացքում: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կփոխեր, եթե վերադառնար 2018 թվական:

Փաշինյանը, սակայն, շտապեց նշել, որ վերադարձի կետը եղել է դեռեւս իր իշխանության գալուց առաջ:

«Պատերազմից հետո ես անընդհատ վերադառնում էի 2018 թվական եւ փորձում ամեն ինչ նորից դասավորել: Ես չէի կրկնի ամեն ինչ նույն ճշգրտությամբ, բայց, իհարկե, ղարաբաղյան հակամարտության մասով, 2018-ի ապրիլի դրությամբ, մենք անցել ենք վերադարձի կետը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Միաժամանակ, Փաշինյանը կարծում է, որ իր կառավարությանը հաջողվել է իրականացնել հեղափոխության հիմնական նպատակը՝ «քաղաքացին այսուհետ իրեն համարում է երկրի տերը»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular