ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ արդեն հայտնի էր դաշինքի կազմը, և դրա մասին վաղուց կային խոսակցություններ, ուստի «Հայաստան» դաշինքի վավերացմամբ ազդարարվեց նախընտրական քարոզչության բավականին հաջող մեկնարկը: Sputnik Արմենայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նշելով, որ մտածված էր յուրաքանչյուր դետալը։

Ըստ նրա`ստորագրության արարողակարգն ինքնին հետաքրքիր էր մտածված և ցուցադրվում էր հրապարակում ուղիղ եթերի ռեժիմով, իսկ հանրահավաքի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ Ազատության հրապարակում կար էներգետիկա։

«Հանրահավաքը ցույց տվեց, որ դաշինքի հետ կապված կանխատեսումները, որոնք առնչվում էին նրա մրցունակությանը, տեղին էին ու արդարացված։ Այժմ քաղաքական դաշտում կա կենսունակ դաշինք` շատ ուժեղ քաղաքական լիդերով, որը մտադրություն ունի դառնալ նախընտրական գործընթացի առաջնորդներից մեկը, եթե չասենք ամբողջ ընդդիմության լիդերը, և հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն իր գլխավորած դաշինքով մայիսի 9-ին ցուցադրեց ուժ և այլընտրանք»,– ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` մայիսի 9-ը պատահականորեն չէր ընտրված, քանի որ հարթակում հաղթանակը կերտած ու այդ հաղթանակը կրող գործիչներ էին և հակադրվում էին կապիտուլյացիայի սիմվոլ հանդիսացող այսօրվա իշխանություններին, որոնք պարտվեցին արցախյան 44-օրյա պատերազմում և հանձնեցին Շուշին։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` մայիսի 9-ի հանրահավաքով տրվեց նախընտրական բավականին արդյունավետ քարոզարշավի սկիզբ, մեծ աղմուկով և համոզիչ կերպով։ Ըստ նրա` յուրաքանչյուր գործիչ, ով ինչ–որ շրջանում եղել է իշխանության մեջ ու գլխավորել է երկիրը, զերծ չի եղել կոպիտ սխալներից, տարաբնույթ թերացումներից, հետևաբար ցանկացած գործիչ, որը տարբեր դրդապատճառներով վերադառնում է քաղաքական դաշտ` կրկին ցուցաբերելով ղեկավար դառնալու ցանկություն, ճիշտ է, եթե փորձում է վերլուծել անցյալն ու մատնանշել սեփական բացթողումները, քանի որ ընտրազանգվածի մոտ այդ դեպքում շատ հարցեր դուրս են գալիս օրակարգից։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 9-ին համագործակցության հռչակագիր ստորագրեցին և հայտարարեցին, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։

Հռչակագրի ստորագրումից հետո դաշինքի անդամները ոտքով շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք էր կազմակերպվել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular