ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` Ադրբեջանի տարածքում «չկա տարածքային միավոր ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:»

«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ այս խնդրին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրներն են», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular