ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` երկրորդ անգամ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

 ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 1–ը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, ձեռնպահ` 76–ը, կողմ` 1–ը։

Փաստորեն խորհրդարանն իրականացրեց ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ քայլերը ԱԺ–ն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

ՀՀ Սահմանադրության համաձայն` արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular