ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է լուծարված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 10-ին կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի ընտրության մասին հարցը քննարկելուց հետո երկրորդ անգամ չի սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում:

Փաշինյանի թեկնածությունը սատարել է միայն 1 պատգամավոր, 1-ը քվեարկել է «դեմ», 76 պատգամավոր՝ «ձեռնպահ»:

Այդկերպ, Հայաստանում, փաստորեն, մեկնարկել է արտահերթ ընտրությունների գործընթացը, իսկ Ազգային ժողովն օրենքի ուժով ցրվել է: Ընդ որում՝ նախքան նոր խորհրդարան ձեւավորվելը պատգամավորները ժամանակավորապես կշարունակեն իրականացնել իրենց պարտավորություններն ու լիազորությունները:

Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա հունիսի 20-ին: Այդուհանդերձ, խորհրդարանը ցրելուց հետո վերջնական օրը պետք է հայտարարի ԿԸՀ-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular