ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 10-ին արհեստական կերպով լուծարվեց ամենախայտառակ 7-րդ գումարման խորհրդարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե Մակարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մայիսի 10-ին արհեստական կերպով լուծարվեց անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ոչ պրոֆեսիոնալ, երեք տարի շարունակ մեր հարկերն անխնա իրենց հաճույքների և չբավարարված ամբիցիաների վրա մսխած, պետությանը բացի վնասից, որևէ օգուտ չտված, ամբիոնից միայն ատելության խոսք գեներացրած 7-րդ գումարման խորհրդարանը....
Սա մեր պատմության այն եզակի Ազգային ժողովն էր, որը լի էր դեբիլներով, դավաճաններով, տարբեր երկրների արտադրության գունագեղ գործակալներով, ինչպես նաև իրենց ձայն տված ժողովրդին ու իրենց մարդու տեղ դրած, իրենց ասպարեզ բերած լրագրողներին այդքան ատող, մեզանից սարսափահար փախչող <<Անասնաֆերմայի>> բնակիչներով: Սա մի խորհրդարան էր, որի միակ լուսավոր, դրական ու պրոֆեսիոնալ կետը ճաշարանն էր` իր շատ պոզիտիվ ու հրաշալի աշխատողներով: Չեմ կարող չգնահատել նաև անվտանգության աշխատակիցների աշխատանքը, որոնց համար այս երեք տարին շատ ավելի ծանր էր, այդ թվում` մթնոլորտի առումով: Վստահ եմ` իրենց համար էլ էր շատ բարդ տեսնել դեմքեր ու լսել ելույթներ, որոնք, մեղմ ասած, դժվար էր հանդուրժել:
Ցանկությունս է` այլևս երբեք Հայաստանը նման հակապետական ու թշնամական խորհրդարան չունենա!!!
Հ.Գ. Խորհրդարանը չի լուծարվում, արձակվում է: Սակայն և ի՞նչ տարբերություն, էս դեպքում կարող էր լինել նաև` գրողի ծոցն է անցնում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular