ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք»․ Քարոզարշավի մեկնարկից առաջ քարոզարշավ անելը խախտում չէ․ Տիգրան Մուկուչյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Թե արդյոք օրենքի խախտում է այն, որ դեռ քարոզարշավը չսկսված՝ տարբեր վայրերում ար­դեն իսկ փակցված են այս կամ այն քաղաքական ուժի քարոզ­չական պաստառները, հե­տաքրքրվեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:

Արտահերթ ընտրություննե­րում քարոզարշավի մեկնար­կից հետո, եթե կլինեն քարոզարշավի կա­նոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրա­կան օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում:          

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում | նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular