Մահացել է Նորման Լլոյդը
ՄՇԱԿՈՒՅԹ106 տարեկանում Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող իր տանը մահացել է ամերիկացի դերասան Նորման Լլոյդը, հայտնում է Variety-ն։
Իր 80-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է Չարլի Չապլինի եւ Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերում։ Նա վերջին դերը կատարել է «Առանց բարդույթների աղջիկ» կատակերգությունում 2015թ․-ին։
Oldest.org պորտալի տեղեկություններով՝ Լլոյդը ամենատարեց կինոդերասան էր։ Նրա ընկերը՝ պրոդյուսեր Դին Հարգրոուվը, պատմել է, որ Լլոյդն իր երկարատեւ կյանքի գաղտնիքն այն էր համարում, որ «խուսափում էր տհաճ մարդկանցից»։
Մայիսի 3-ին հայտնի է դարձել ուկրաինացի ռեժիսոր եւ դերասան Ժան Մելնիկովի մահվան մասին։ Արտիստը մահացել է 84 տարեկանում։ Նրա որդին հայտնել է, որ մահացել է «Զատիկի լուսավոր տոնին»։ Մահվան պատճառը չի նշվում։