Պատմության այս օրը (մայիսի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրեյ առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական հանրապետություն՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1753 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։
1889 – վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։
1913 – ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։
1920 - խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն է դարձել մուսուլմանական ռևկոմը Շուշիում և հայկական ռևկոմը Տաղավարդում։
1921 - ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։
1941 - ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։
- ծնվել է խորհրդային այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը։
1994 - հրադադարի հաստատմամբ՝ ավարտվել է ղարաբաղյան պատերազմը։
2000 - Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։
2006 - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
2007 - տեղի են ունեցել Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։
2008 - Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը, որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլա» շարժման զինյալների թիրախ:
2009 - վախճանվել է խորհրդահայ բժիշկ նարկոլոգ Էդուարդ Բաբայանը։
2010 - «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը հյութերի արտադրման նոր հոսքագիծ է բացել։
2014 - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես է եկել անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրը:
2018 - Նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, որով իսկ ձևավորվել է կառավարությունը, փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1311 - ինկվիզիցիան ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպելյերների օրդենի 54 ազդեցիկ գործիչների։
1551 – Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։
1780 - ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը հանդիսացել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։
1797 - Վենետիկը ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, և դադարել է գոյություն ունենալ Վենետիկի հանրապետությունը։
1798 - վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։
1830 - հայտարարվել է Էկվադոր հանրապետության ստեղծումը։
1832 – Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։
1842 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։
1845 – վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։
1888 - Հյուսիսային Բոռնեոի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։
1907 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Քեթրին Հեփբորնը։
1926 – Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։
1933 – ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։
1935 - ամերիկական Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է անանուն ալկոհոլիկների առաջին ակումբը։
1938 – ծնվել է 1990-92 թթ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։
1941 – գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանն է ներկայացրել իր ստեղծած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի ղրիմյան հարձակողական գործողությունը։
1962 - ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։
1980 - էկրան է բարձրացել առաջին խորհրդային աղետ-ֆիլմը՝ «Անձնակազմը»։
1986 - ամերիկյան NBC-ն սկսում է հանդես գալիս ներկայումս հայտնի սիրամարգի NBC Logo.svg նշանով:
2001 - վախճանվել է ռուս ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Ալեքսեյ Տուպոլևը։
2002 - Բայկոնուր տիեզերակայանում շենքի կորպուսի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային տիեզերանավ «Բուրան»-ը։
2006 - իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով երկրի հյուսիսում տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային ցույցեր։
2008 – Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70 000 մարդ։
2017 - սկսել է տարածվել WannaCry ցանցային որդը, որը աշխարհի մոտ 150 երկրներում վարակել է մոտ 200 000 Microsoft Windows համակարգիչ։
2020 - վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասաան, կինոռեժիսոր Միշել Պիկկոլին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը