ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Մելիքյանը լքում է Ազգային ժողովը.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համացանցում, այսպես կոչված, 1000 դրամների տուրքի դեմ արտահայտվողներին տականք անվանած, այնուհետև այդ միտքը այդպես էլ նորմալ չսրբագրած ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, լքելու է ապագա Ազգային ժողովը:
ՀՀԿ 16–րդ համագումարում Սերժ Սարգսյանը նշեց, որ «Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը: Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն»:
Հավանաբար Մելիքյանին չեն ընդգրկում ՀՀԿ համամասնական ցուցակում` Սերժ Սարգսյանի նշած պարամետրերին չհամապատասխանելու պատճառով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular