ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և իշխանական «հարթակներ» պարբերաբար հայտարարում են այն մասին, թե իշխանության դիրքերն ամուր են, և իրենք քվեի խնդիր չունեն, այնուհանդերձ, իրականում իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության կողմից պատվիրված վերջին սոցհարցումներից հայտնի է դարձել, որ տխուր պատկեր է հատկապես մայրաքաղաքում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ Երևանում հնարավոր է ՔՊ-ն հայտնվի երրորդ հորիզոնականում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, գնահատելով գոյություն ունեցող ռիսկը, փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել։ Մասնավորաբար, մենք հստակ տեղեկություն ունենք, որ Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել են համատիրությունների միջոցով դուրս գրել այն մարդկանց ցուցակը, ովքեր ՀՀ-ում չեն բնակվում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության մի քանի տասնյակից ավելի «կամավորներ», համատիրությունների ցուցակները ձեռքներին, շրջում են շենքերում և փորձում ունենալ մայրաքաղաքի բոլոր «փակ դռների» ամբողջական քարտեզը։ Թե կոնկրետ դա ինչներին է պետք, առայժմ պարզել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular