ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն(Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907 - Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1921 - ԽՍՀՄ Սովնարկոմը հանգստի և տոն օրերի մասին օրենք է ընդունել։

1930 – ծնվել է երկրաբան Լիդա Թադևոսյանը։

1932 - հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004 - Երևանում ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը: 

2007 - ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «ժառանգություն» կուսակցությունը։

2010 - Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010 – վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։

2012 - ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ՀՀԿ-ինն է, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ ՀԱԿ-ինը, 6-ական՝ ՀՅԴ-ինը և ՕԵԿ-ինը, 5-ը՝ «Ժառանգությանը»։

2014 - Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1501 - Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամական էլ հասկացել է, որ Կոլոմբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568 - տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619 - Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637 - Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն, մտածելով իր թշմանիների և սեփական անվտանգության մասին, հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ ստեղծել է ճաշասեղանի դանակը։

1647 - հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիիի Գեներալ-կապիտանության մայրաքաղաք։

1696 - Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787 - կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների Առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1829 - Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։

1830 - Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակել իրեն հանրապետություն։

1836 - սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840 - ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն

1871 - Վատիկանը ընդգրկվել է Իտալական թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրուինությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։

1888 - Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895 - կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։

- Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել Նագան տեսակի ատրճանակը։

- ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913 - Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919 - սկսվել է սպիտակգրվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920 - Մանչեստերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930 - սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

 – վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950 - անգլիական Սիլվերստոունում  տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954 - իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956 – վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981 - թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991 - «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005 - Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014 -Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular