ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը և Բլինկենը պայմանավորվել են հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ․ Der Spiegel

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այժմ լարված են, սակայն հաջորդ շաբաթ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անձնական հանդիպում են պլանավորում, հաղորդում է գերմանական Der Spiegel-ը:

Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը մտադիր են հանդիպել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք Արկտիկական գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, մայիսի 20-ին կայանալիք զրույցի ընթացքում անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգի առանցքային հարցերին: Բացի այդ, Բլինկենն ու Լավրովը, հավանաբար, կքննարկեն պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա հանդիպումը:

Ռեյկյավիկի գագաթնաժողովում կավարտվի Արկտիկական խորհրդում Իսլանդիայի երկամյա նախագահությունը: Հաջորդ երկու տարում նրան կփոխարինի Ռուսաստանը։ Արկտիկական խորհրդի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Կանադան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular