ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ ընթանում են. Իրինա Յոլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզում այս պահին ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: Նա նշեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել և ոչ մի տեղեկություն չունեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանակցությունները կվերսկսվեն այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12:00-ին: Իրինա Յոլյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե 3.5 կմ առաջ են եկել, բնականաբար լիճը մնում է իրենց տիրապետության տակ: Այս պահի դրությամբ հետ չեն գնացել

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular