ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան. Իրավապաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԸ

Քիչ առաջ քայլում էի Հյուսիսային պողոտայով․․․և նայում մարդկանց դեմքերին։ 

Պողոտան լեփ-լեցուն էր երիտասարդ, պճնված, հիմնականում ոչինչ չասող դեմքերով, տղաներով և աղջիկներով։ Բոլորն ուրախ-զվարթ ժպտում էին, կատակում, հռհռում։

Կարծես հայտված լինեի մի խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ երկրում, օրինակ, ինչպիսին է Նորվեգիան։

Այդ մտածմունքների մեջ էի, երբ լսեցի ակորդեոնադհոլային ռաբիսի « ուրախ» երաժշտություն․․․և ձեռքերը վեր պարզած, իրար ախպերավարի գրկած երիտասարդների պարը։ Ահա և քեզ պարտված, Արցախ կորցրած, հազարավոր զոհեր տված, հարյուրավոր գերիներ ունեցող և արդեն Սյունիք կորցնող Հայաստան։

Պատկերացնում եմ, եթե այդ երիտասարդների հետ զրույցի բռնվես այս թեմաների շուրջ, ինչ կպատասխանեն․ «Խի հազար տարի ընձի պետք ա Ղարաբաղը, Սյունիքը, ա՛յ հոպար»։

Այո՛, «ապագա» կա․․․»,-գրել է նա։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular