ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ է այս տարի հնչելու «Վերջին զանգը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարի «Վերջին դաս»-ը տեղի կունենա հունիսի 4-ին։ Այս մասին ArmDaily.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։ 

Նախարարությունից հայտնում են նաև, որ համապատասխան շրջաբերական նամակով դիմել են Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը և բացառել որևէ դրամահավաք: 

Նախարարությունից հայտնել են նաև, որ այս տարի 12-րդ դասարանը կավարտի մոտ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը ավելի քան 33 հազար անձ։

Նշենք, որ նախորդ տարի վերջին զանգ տեղի չունեցավ, իսկ այն ժամանակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Վերջին զանգը չի չեղարկվում, բայց հետաձգվում է։ Նա նշել էր, որ Վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին ու գործող սահմանափակումները կվերացվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular