ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի երեկվանից տարածվող հերքումները, թե Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ-երը առաջխաղացում չեն ունեցել, պետական մակարդակով իրականացվող մեդիատեռորի օրինակ էր. Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փաստացի արձանագրվեց, որ ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ։
Այսինքն, երեկվանից տարածվող պաշտոնական հերքումներն առ այն, որ Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել պետական մակարդակով իրականացվող մեդիատեռորի և պաշտոնական ապատեղեկատվության տարածման հերթական դասագրքային օրինակն էին։
Վերջին երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ստի և կեղծիքի տարածումը քայքայել են հայ ժողովրդի դիմադրողականությունը, կործանել Արցախը և վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
!Հայաստանում առաջնահերթ օրենսդրական նախաձեռնություններից պետք է լինի բարձրաստիճան պաշտոնական անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով սուտ տեղեկատվության տարածման քրեականացումը։
Այլ եղանակով հնարավոր չէ վերականգնել վստահությունը պետական ինստիտուտների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular