ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծես քչերն են նկատել, որ այսօր էլ թշնամին կրկին առաջ է եկել. Կարեն Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում, ընդ որում այդ մասին պաշտոնապես հայտնել են, բայց այնպես, որ շատ աչք չծակի։
Անպաշտպանության նախարարության խրոխտ հաղորդագրությունից.
«Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը ... հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե փորձը չի հաջողվել, նամանավանդ, երբ կարդում ես հաջորդ նախադասության սկիզբը. «Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է ... »
Բայց մինչև վերջ կարդալիս լրիվ այլ պատկեր է բացվում.
«ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
Այսինքն առաջ են եկել ու մնացել են տեղում։ Մերոնք էլ «պահանջ են ներկայացնում»։ Ենթադրում եմ՝ պարզաբանում պահանջող հայացքներով։
#նիկոլսիքտիր
#antinikol»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular