ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի դեռ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել. իմ և «Անտինիկոլ»-ի միակ ամբիցիան այն է, որ Նիկոլը հեռանա և մենք փորձենք այս դժոխքից հանել մեզ, մեր երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Դե՞մ ես Հայաստանի կործանմանը, միացի՛ր շարժմանը» վերտառությամբ տեսանյութում նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ ի դեմս Փաշինյանի՝ կար մի մարդ, ում մարդիկ ընտրել էին, որպեսզի Հայաստանին համար անի լավ բաներ, սակայն ամեն ինչ շատ վատ արեց: «Ոչինչ լավ չեղավ, նոյեմբերի 9-ին դրոշմվեց փաստ՝ ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ստորացուցիչ պարտություն կրեց, որի հիմքում դավաճանությունն էր»,- ասել է Մինասյանը:

«Մեր դժբախտությունները սկսեցին այն պահից, երբ մենք որոշեցինք, որ կապիտուլյացիայի մասին պայմանագիրը պետք է բանակցի մարդ, ով այդ կապիտուլյացիայի հեղինակը կամ համահեղինակն է»,- ասաց Միքայել Մինասյանը և անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրադրությանը, հավելեց, որ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանին թողնել մինչև ընտրությունները ունեցավ դաժան հետևանք. «ՀՀ տարածքի մի մասը արդեն 24 ժամից ավելի է՝ զավթված է»:

Միքայել Մինասյանը, դիմելով մարդկանց, ընդգծել է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular