ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով վերջին ժամերին 140 պաղեստինցի է վիրավորվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուրջ 140 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան Ափում իսրայելցի իրավապահների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Dunya Al Watan ռադիոկայանը:

«Մեր բժշկական խմբերը 139 վիրավորի են ընդունել Արևմտյան ափից և Երուսաղեմից վերջին ժամերին»,- ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր Մահիկի Պաղեստինյան կառույցի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ առավել ուժգօն բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Իերիխոն քաղաքի մոտակայքում, որտեղ իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ 33 պաղեստինցի է տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր Արևելյան Երուսաղեմում և Արևտմյան ափում ոստիկանների հետ բախումների հետևանքով 1 պաղեստինցու զոհվելու և շուրջ 40-ի վիրավորվելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular