ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչ ժամկետ ասեմ՝ համաձայնելո՞ւ եք», հարցրել է Ալիեւը Սերժ Սարգսյանին. Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հրապարակ թերթը գրում է. «Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում: Իսկ նախագահները, հարցրինք մեր զրուցակցին: «Դեռ հաստատ չէ»:

 Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է և ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»:

 «Ղարաբաղի կարգավիճակի ու հանրաքվեի քննարկման ժամանակ խոսք է գնացել ժամկետների մասին: Ալիևը, որը խիստ դեմ է հանրաքվեի գաղափարին և բանակցությունները մշտապես տապալում է բացառապես այդ պատճառով, դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրել է. «Ինչ ժամկետ ասեմ՝ համաձայնելո՞ւ եք»: «Այո»,- պատասխանել է Սերժը՝ լավ իմանալով, որ Ալիևին ոչ մի ժամկետ ձեռնտու չէ: «20 տարի»,- ասել է Ալիևը: «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «30 տարի»: «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «70 տարի»: «Այդքան չես ապրի»,- հակադարձել է Սերժ Սարգսյանը»», գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular