ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական իշխանությունների հերթական սուտը․միջանցք Սյունիքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news-front.info-ն գրում է, որ վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ «Հայաստանի տարածքով Ադրբեջանի համար միջանցքի մասին քննարկում չկա և չի լինելու»։ Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը 2018 թվականից այն անձն է, որը աշխատել է միայն քաղաքացիական հասարակական կազմակերպություններում (բոլորը գիտեն դրանց ֆինանսավորման աղբյուրները) և չունի որևէ իրավասություն և գիտելիք անվտանգության և պետական ​​կառավարման ոլորտում:

Նման հայտարարությունը տեղավորվում է այն պարզունակ մոտեցման մեջ, համաձայն որի՝ ներկայիս թուրքամետ ռեժիմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, համոզում է բնակչությանը, որ «դա միջանցք չէ, այլ պարզապես ճանապարհ է»: Չպետք է ենթարկվել հերթական պոպուլիստական հայտարարությանը և կապիտուլյանտների բանեցրած հնարքներին:

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները խոսում են հենց միջանցքի մասին (միջանցքը տարբերվում սովորական ճանապարհից): Եվ դա արդեն բանակցությունների օրակարգում է: Ուստի հիմարություն է ասել, որ «քննարկում չկա»: Այն արդեն ընթացքի մեջ է:

Ավելի ու ավելի հաճախ են հնչում բառեր, որ միջանցք չի լինելու: Դրանից առաջ ԱԱԾ-ի ղեկավարն է նման բան ասել: Որքան հաճախակի են նման պնդումներ արվում, այնքան ուժեղանում է այն համոզումը, որ դա որպես արդարացում է հնչում:

Ինչո՞ւ են արվում նման հայտարարություններ: Դա շատ պարզ է․ նախընտրական քարոզչություն է։ Օկուպացիոն ռեժիմը փորձում է աշխատել ազգային դաշտում, որպեսի գայթակղի ընդդիմության ընտրազանգվածին, քանի որ հենց ընդդիմությունն է աշխատում ազգային օրակարգով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular