ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը. Մերկելն Իսրայելի դեմ հրթիռային հարձակումները ահաբեկչական գործողություն է համարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խստորեն դատապարտում է Իսրայելի տարածքի վրա շարունակվող հրթիռային հարձակումները. դրանք ահաբեկչություններ են, որոնք ոչինչ չի կարող արդարացնել: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կանցլերը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ շարունակվող հրթիռային հարձակումները, դրանք ահաբեկչություններ են ... ոչինչ չի արդարացնում այս ահաբեկչությունը: Հրթիռային հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, ԳԴՀ կառավարությունը սատարում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,-ասել է Զայբերտը:

«Այստեղ՝ Գերմանիայում, մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելով Իսրայելի քաղաքականության դեմ: Նրանք կարող են դա անել խաղաղ ճանապարհով, մեր ժողովրդավարության համար, դա ինքնին տրամաբանական է: Այնուամենայնիվ, նրանք, որոնք օգտագործում են այս բողոքները հակասեմականություն արտահայտելու համար, չարաշահում են հավաքների իրավունքը: Մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական հանրահավաքները»,-ավելացրել է ԳԴՀ կառավարության խոսնակը:

Զայբերտի խոսքերով` նման հայտարարություններին «մենք կդիմադրենք մեր իրավական պետության ողջ ուժով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular