ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի.Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք և Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։
Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս:
Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, ոչինչ չի անում։
Ուղիղ 6 ամիս Նիկոլը կազմաքանդում է Գլխավոր շտաբը՝ քրեական գործեր հարուցում, աշխատունակներին գործից հանում։ Վերջում բերեց շտաբի պետ նշանակեց մեկին, ով ժամանակին առանց աղմուկի թույլ տվեց ադրբեջանցիների առաջխաղացումը Նախիջևանում։ Հիմա էլ նույնն անում է Սյունիքում և Գեղարքունիքում։
Ուղիղ 6 ամիս ԱԱԾ տնօրենը Հայաստանի սահմանին, դուբայներում ու մոսկվաներում հանդիպում է ադրբեջանցի իր գործընկերոջը կամ ֆեյք որսում։ Իսկ դուք հարցնում եք` ո՞ւր է մեր հետախուզությունը։
Ամբողջ ուժային համակարգը զբաղված է պաշտպանելով Նիկոլին և նրա ընտանիքին: Գլխավոր դատախազը կամ գործ է կարում, կամ փող աշխատում։ Մնացած հիմնարկները ֆիզիկապես գոյություն չունեն։
«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև Նիկոլին ընտրեցիք ու մինչև հիմա պահում եք։ Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը։
Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի։
Իսկ հիմա ձեր դեպրեսիայի մասին՝ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ Հայաստանն աստիճանաբար գրավվում է։
Ես իսկապես չեմ հասկանում ձեր զգացմունքայնությունը։ Որովհետև եթե ոչինչ չես անում, որ հողդ պահես, ապա այն դադարում է քոնը լինել. ինչո՞ւ պետք է Սյունիքը մնա անձեռնմխելի, իսկ Գեղարքունիքի սահմանները չմոտենան գյուղերին։ Տրամաբանության ո՞ր օրենքով։
Մենք անընդհատ մեր երկիրը հանում ենք ժամանակից ու իրականությունից։ Ու եթե չենք ցանկանում նկատել թշնամուն Սյունիքում, չի նշանակում, որ թշնամին հեռացավ։ Արդեն 6 ամիս է՝ սյունեցիները գոռում են, որ սահմանին զինվոր չկա, եղածները չունեն թիկունքային ապահովում։ Ի՞նչ արեց հայ ժողովուրդը. լռեց, երբ Նիկոլի հրահանգով Սյունիքի քաղաքապետերին ու գյուղապետերին ծնկած քարշ էին տալիս քննչականի միջանցքներով։
Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչև Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը։ Մինչդեռ տնտեսությունը շարունակելու է գահավիժել, Ադրբեջանը շարունակելու է կիլոմետր առ կիլոմետր Սյունիքն ու Գեղարքունիքը գրավել։ Կորոնավիրուսը շարունակելու է խժռել կյանքեր:
Մեր ձեռքից տանում են մեր երկիրն ու կյանքը։ Նիկոլը և՛ չգիտի, և՛ չի կարող և՛ չի ցանկանում ոչինչ անել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ իմ վարկածով՝ օգնում է այդ ծրագրերի իրագործմանը։
Բայց դուք հանկարծ կանգ չառնեք։ Շարունակե՛ք ոչինչ չանել. ներկաները մեղադրեն նախկիններին, նախկինները՝ Սահմանադրությանը, բոլորը՝ Սերժ Սարգսյանին, թե 2018-ին ինչո՞ւ արյուն չթափեց, իսկ վերջում ազգովի հրճվենք ու սփոփվենք Մակրոնի թվիթերյան կենացից։ Այնուհետև շատ արագ բոլորս մոռանանք թշնամու առաջխաղացումը, հաշտվենք դրա հետ և նորից մտնենք մեր երկիր-թակարդը, որտեղ չկա իրականություն ու ժամանակ։
Հ.Գ. Ելակից ի՞նչ կա։ Ելակ տարեք առաջնագիծ։ Վաղուց այդ մասին չեք խոսել։
Հ.Գ.Գ. Նիկոլի լինելը բոլորիս դարձնում է «նիկոլ»։ Մասշտաբն է փոխվում։
#antinikol
Возможно, это изображение (на открытом воздухе)
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular