ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ տեսք կունենա «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Պատիվ ունեմ» դաշինքով: 

Կամաց-կամաց ուրվագծվում է դաշինքի առաջին տասնյակը: Ինչպես հայտնի է, այն ղեկավարելու է Արթուր Վանեցյանը: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ երկրորդ հորիզանականում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երրորդում՝ ՀՀԿ-ից Աննա Մկրտչյանը, չորրորդում՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, հինգերորդում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: 6-րդ հորիզոնականում Թեհմինա Վարդանյանն է՝ ավագանու անդամ, ով վերջերս է միացել «Հայրենիք» կուսակցությանը, իսկ 9-րդ հորիզոնականում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանն է: Առաջին տասնյակում ընդգրկված է նաև հայտնի ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն այս ընտրությունների ցուցակում առաջադրում է բացառապես նոր դեմքերի: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular