ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ թե պետք է պատրաստ լինենք, այլ պետք է պաշտպանենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, բայց «մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»:  Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։ Հարցին թե ի՞նչ վատ սցենարի մասին է խոսքը, և առհասարակ ինչպես է գնահատում փոխվարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը քաղաքագետը ասել է․

«Այդ հայտարարությունը մեղմ ասած, տարօրինակ  է։  Ի՞նչ է նշանակում, որ պետք է պատրաստ լինենք պաշտպանության։ Մենք ոչ թե պետք է պատրաստ լինենք, այլ պետք է պաշտպանենք: Ինքնին անհեթեթ վիճակ է, երբ X պետության փոխվարչապետը նման բան է ասում, նման որևէ դեպք չեմ հիշում այլ պետության ներկայացուցչի կողմից: Ինչ վերաբերում է վատ սցենարներին, չգիտեմ թե ինչ նկատի ունի փոխվարչապետի պաշտոնակատարը, բայց ստացվում է, որ մեր սահմանների մի մասը թափանցիկ է, ու ադրբեջանական զինվորները կարող են անարգել ներս գալ, իսկ ՀՀ-ն չունի իր տարածքները պաշտպանելու հնարավորություն: Բնական է որ նման իրավիճակում կարող են լինել բացասական զարգացումներ»: 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ լիազորություններ ունի ՀԱՊԿ-ը և ինչ քայլեր պետք է հաջորդեն մեր դիմումից հետո, Բենիամին Պողոսյանը պատասխանել է․

«ՀԱՊԿ-ին դիմել, կարծում եմ, որ պետք էր, որովհետև փաստ է, որ Հայաստանի տարածքում են հայտնվել Ադրբեջանի զինվորականները, թեև եթե կարդում ենք Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, այնտեղ նշված է, որ եթե սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չեն եղել, ապա ինչո"վ կարող է Հայաստանը պնդել, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել: Սա, իհարկե, Ադրբեջանին բնորոշ խաղ է, ինչը մեզ համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: ՀԱՊԿ-ին մենք դիմել ենք 2-րդ հոդվածով, ոչ թե 4-րդ: 4-րդ կետի համաձայն՝ դու հայտարարում ես, որ կա ագրեսիա, և պահանջում ես ռազմական օգնություն, իսկ 2-րդով նշում ես, որ կա անվտանգության հետ կապված սպառնալիք: Այսինքն եթե մենք դիմել ենք խորհրդակցությունների անցկացման համար, իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն անհրաժեշտ է եռօրյա ժամկետ, որ ՀԱՊԿ-ը պատասխանի դիմումին: Ենթադրենք՝ ստանում ենք պատասխան, որ ՀԱՊԿ-ը սկսում է խորհրդակցություններ, դա այնքան լղոզված տերմին է, հստակ ժամկետներ չկան, դա գործընթաց է, որը կարող է շարունակվել-շարունակվել, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները կմնան Հայաստանի տարածքում: Մի բան հստակ է. սովորաբար նման դիմումներն արվում են նախապես, եթե ոչ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ քննարկումից հետո, ապա առնվազն Ռուսաստանի հետ քննարկումից հետո:

Այսինքն՝ գրեթե վստահ եմ, որ այս պաշտոնական դիմումը նախապես  քննարկվել է գոնե Ռուսաստանի հետ: Մյուս կողմից՝ երբ կարդում ենք Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ՌԴ նախագահի կայքում, այն բավականաչափ անորոշ է, քանի որ Սյունիքի դեպքերին ուղիղ վերաբերող մաս չկա այդ զրույցում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular