ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պետության տարածքային ամբողջականության պահպանության թիվ մեկ երաշխավորը, մեր զինված ուժերն ու բանակն է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն երեք օր է ադրբեջանական զորքը  չի հեռանում Հայաստանի պետական տարածքից:  Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել ՝ ընդգծելով իր հաստատակամությունը: Այս  թեմայով զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե  ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել ադրբեջանագետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Ադրբեջանը մի քանի նպատակների հետամուտ լինելով է գնում նման ակնհայտ սադրանքի՝ վտանգելով տարածաշրջանում բավականին փխրուն կայունությունը, որը ձեռք էր բերվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:  Մի կողմից, իհարկե, փորձում են Հայաստանի նկատմամբ ագրեսիա, դիվերսիա կիրառելով՝ մեր դիմադրողականությունը հասկանալ, որովհետև այն, որ Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ, չի թաքցնում նաև իրենց պետության նախագահ Իլհամ Ալիևը, մյուս կողմից էլ Ադրբեջանը փորձում է պատերազմից հետո կամաց-կամաց ոտքի կանգնող Հայաստանի համար  բարդ իրավիճակ ստեղծել։ Նաև նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործընթացի ակտիվացման նշաններ էին արդեն երևում և կարծես այդ երկիրը փորձում է հետին պլան մղել այդ թեման՝ նոր խնդիր ստեղծելով: Իմ դիտարկմամբ՝ նրանք նաև այդ նպատակն են հետապնդում՝ թույլ չտալով, որ գործընթացները ակտիվանան Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում Արցախի կարգավիճակի հետ կապված: Նրանք նաև փորձում են հասկանալ միջազգային արձագանքը, հասկանալ դիմադրողականության աստիճանը, թե որքան հեռուն կարող են գնալ: Կարծում եմ, որ միջազգային կոշտ արձագանքը իսկապես կարևոր զսպաշապիկ է Ադրբեջանի համար: Բայց այդուհանդերձ, մեր պետության տարածքային ամբողջականության պահպանության թիվ մեկ երաշխավորը, իհարկե, մեր զինված ուժերն ու բանակն է:  Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի մի քանի շերտ համագործակցություն, որն էլ կիրառում է՝ նաև փորձելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել նոր էսկալացիայի, մարդկային կորուստների: Հայաստանը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը և ադրբեջանցիներին դուրս մղել դեպի իրենց ելման դիրքեր»։

Սոնա Գիշյան

 www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular