ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր գնացել էինք Սև լիճ․ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ այսօր այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի հետ այսօր գնացել էինք Սև լիճ»,-լուսանկարին կից գրել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցի շուրջ 250 զինծառայողներ շարունակում են մնալ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։

Այսօր կայացած բանակցություններին մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հանդիպումը, սակայն, արդյունքներ չի ունեցել և կշարունակվի նաև վաղը։

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular