ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նախագահի հիմնական մոտեցումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news-front.info-ն գրում է, որ վերջին օրերին  կարելի է նկատել մի ամբողջ արշավ, որն ուղղված է Հայաստանի նախագահի դեմ: Այն իրականացվում է ինչպես «հներ»-ի, այնպես էլ «նորեր» -ի կողմից: Այս թեմայի շահարկումներից խուսափելու համար առաջարկում եմ դիտարկել նախագահի հիմնական մոտեցումները, և այդ ժամանակ պարզ կդառնա, թե որն է նրա դիրքորոշումը:

Նախագահի ինստիտուտը առաջինն է հայտարարել, որ կառավարությունը և վարչապետը պետք է հեռանան իրենց պաշտոնից: Դա պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ, և ոչ թե այն պատճառով, որ «նա խաղում է հների կողմից»:

Նախագահը չի սատարում որևէ քաղաքական ուժի (ինչպես բողոքների ժամանակ, այնպես էլ այժմ): Նա չի կարող աջակցել իշխանություններին, քանի որ կոչ է արել նրանց հրաժարական տալ: Նա նաև չի սատարում ընդդիմությանը և բանակին, քանի որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չեն ներկայացրել իրենց գործողությունների ծրագիրը (զարմանալի է այն, որ այդպիսի ծրագիր անգամ զինվորականների դեմարշի ժամանակ չի եղել):

Ընտրությունները չեն փրկի իրավիճակը, քանի որ նոր կոնֆիգուրացիան կրկին ձևավորվելու է գործող սահմանադրության շրջանակներում, որը պետք է փոխել: Միայն նոր սահմանադրության պայմաններում կարելի է անց կացվել ընտրություններ, որոնք կօգնեն դուրս գալ ճգնաժամից:

Այսքանը: Հենց այս թեզիսների հիման վրա էլ պետք է վերլուծել Հայաստանի նախագահի քայլերը: Մնացած ամեն ինչ ենթադրություններ են և շահարկում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular