ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրինի տանը բացվել է ջրաներկային պեյզաժների ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ

gorod24.online-ը գրում է, որ Ալեքսանդր Գրինի «Ֆեոդոսիա» գրական հուշահամալիրում բացվել է Նատալիա Օվչիննիկովայի ջրաներկերի ցուցահանդեսը: Մոսկվացի նկարչուհին իր ցուցադրությունում միավորել է ավելի քան հարյուր կտավներ «Ղրիմը և Հայաստանը. հանդիպում իմ սրտում» ընդհանուր խորագրի ներքո: Ցուցահանդեսին աջակցություն է ցուցաբերել Ղրիմի բարեկամների միջազգային ասոցիացիան:
Նկարչուհին երկարամյա բարեկամություն ունի Ղրիմի հետ: Այսպես, օրինակ, Ֆեոդոսիայում իր նախորդ «Ղրիմի զբոսանք. անմահական ջուր և երկինք» ցուցահանդեսի բացմանը քաղաքի Մշակույթի տանը խոստովանել է իր սերը թերակղզու հանդեպ:

«Ես իսկապես սիրում եմ Ղրիմը, հատկապես Արևելքը: Ինձ դուր են գալիս նրա ափերն ու լեռները Ֆեոդոսիայից Սուդակ, ապա Նովի Սվետ, Կարաուլ-Օբա և այլն: Ես տարվա տարբեր ժամանակներում եմ այցելում և չեմ հոգնում նույն քարերը, ջրերն ու երկինքը նկարելուց: Դրանք անընդհատ փոփոխական են և անսովոր գեղեցիկ», - անկեղծորեն հայտարարել էր Օվչիննիկովան այն ժամանակ:

Բազմիցս ճանապարհորդելով Հայաստանում` Նատալյան կրկին ու կրկին տպավորված է այդ հյուրընկալ երկրի գեղեցկությամբ, ինչը չէր կարող չարտացոլվել նրա աշխատանքում: Եվ հետևաբար, այդ հնագույն ժողովրդի շատ ներկայացուցիչներ են ներկա եղել «ղրիմահայ» ցուցահանդեսի բացմանը, այդ թվում Ֆեոդոսիայի հայերի ազգային համայնքի նախագահ Աշոտ Գաբոյանը: Ապրիլի սկզբին «Ղրիմ - Հայաստան. հանդիպում իմ սրտում» ցուցահանդեսը հաջողությամբ անց էր կացվել Երևանի «Մոսկվայի տան» մշակութային և բիզնես կենտրոնում, այնուհետև Ստեփանակերտում...
Նատալյա Օվչիննիկովային ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորելու և հայկական ու ղրիմյան բնապատկերներով հիանալու համար հավաքվել են նրա ընկերներն ու տաղանդի երկրպագուները, արվեստագետները և արվեստասերները: Բոլորը, ովքեր ցանկանում են անձամբ ծանոթանալ այդ ցուցահանդեսին, կկարողանան դա անել մինչև մայիսի 25-ը, հասցեն Գալերեյնայա փողոց, տուն 10:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular