ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճգնաժամ Հայաստանում. Փաշինյանը գնում է, որ մնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vm.ru-ն գրում է, որ Հայաստանում քաղաքական տենդը շարունակվում է: Ապրիլի վերջին երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել` հայտարարելով հունիսի վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Չնայած Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը` հայ հասարակությունը խորը շոկի մեջ է գցել, բայց Փաշինյանը վերընտրվելու շանսեր ունի: Նա ընտրությունների է գնալու «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությամբ: Հարցումները ցույց են տալիս, որ «Իմ քայլը» շարունակում է ավելի շատ ժողովրդականություն վայելել, քան առանձին ընդդիմադիր առաջատար կուսակցություններից յուրաքանչյուրը. հարցվածների գրեթե 32 տոկոսը մտադիր է կողմ քվեարկել նրան: Անձամբ Փաշինյանը նույնպես ընդդիմության յուրաքանչյուր առաջնորդից առաջ է: Ճիշտ է, կան մեծ թվով հիասթափված և չկողմնորոշված ​​ընտրողներ: Բացի այդ, «Իմ քայլ»-ը արդեն իսկ զգալիորեն կորցրել է իր աջակցությունը. 2018 թվականի դեկտեմբերին նրան կողմ են քվեարկել ընտրողների ավելի քան 70 տոկոսը: Փաշինյանի վեճը բանակի ղեկավարության հետ նույնպես աշխատում է իր դեմ: Բայց նա ուղղել է իր որոշ այլ սխալներ: Օրինակ` դադարեցրել է բոլոր այն հայտարարությունները, որոնք կարող են մեկնաբանվել որպես հակառուսական, և սկսել է ամեն կերպ ընդգծել Մոսկվայի հետ հարաբերությունների կարևորությունը: Կարելի է միայն կռահել, թե արդյո՞ք Փաշինյանը խնդրել է Մոսկվայի աջակցությունը, և թե ի՞նչ երաշխիքներ է տվել Պուտինին: Այնուամենայնիվ, այսօր անվիճելի փաստ է մնում այն, որ Հայաստանում բացահայտ հակառուսական դիրք զբաղեցնող ոչ մի քաղաքական գործիչ հաջողության շանս չունի:

Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե Փաշինյանը վերընտրվի, դժվար թե իրավիճակը հանրապետությունում արագ նորմալանա, քանի որ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի հետ պատահած նման ջախջախիչ պարտությունից հետո վերքերը այդքան արագ չեն լավանա: Իսկ նոր ղեկավարությունը, ով էլ որ լինի, բացի Մոսկվայի վրա հենվելուց այլ բանի վրա հույս դնել չի կարող:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular