Պատմության այս օրը (մայիսի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր, էլեկտրակապի և տեղեկատվական համայնքի միջազգային օր, Արգենտինա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Լատվիա՝ Հրշեջի և փրկարարի օր, Նորվեգիա՝ Սահմանադրության օր, Նիգերիա՝ Սահմանադրության օր, Գերմանիա՝ Հոր օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1858 - Մաթեոս Ա Կոնստանդինապոլսցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1895 - ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիելյանը։
1966 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։
1979 - ծնվել է արձակագիր, հրապարակախոս Արմեն Օհանյանը։
1988 - Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, իսկ Ստեփանակերտում նաև գործադուլ՝ կապված սումգայիթյան դեպքերի հարցով կայացված մեղմ դատավճիռների հետ։
1992 - հայկական զինված ուժերը գրավել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։
2001 - «Հայկական ավիաուղիներ» ընկերության Թեհրանից Սարրի ուղեւորված ՅԱԿ-40 ինքնաթիռի վթարից զոհվել են ինքնաթիռի ողջ անձնակազմը, այդ թվում ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավորներ և նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձինք։
2005 - Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում մի քանի տասնյակ ազգայնամոլներ դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողների:
2006 - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ընտրվել է ԳԱԱ նախագահ։
2008 - ՎիվաՍելը հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:
2011 - Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկել է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:
2014 - կեսօրից հետո Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում են ստացել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1215 - անգլիական բարոնները ապստամբություն սկսելով թագավոր Իոհան Անհողի դեմ՝ գրավել են Լոնդոնը։
1497 - Վասկո դը Գամման հասել է Հնդկաստանի ափերին։
1510 - վախճանվել է իտալացի նկարիչ Սանդո Բոտիչելլին։
1642 - հիմնադրվել է Մոնրեալը։
1656 - Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Շվեդիային։
1727 - ռուսական գահին է բազմել Պետրոս 1-ինի անչափահաս որդի Պետրոս 2-րդը։
1742 - Ֆրիդրիխ 2-րդը ջախջախել է ավստրիացիներին Սիլեզիայի Շոտուզիցայի ճակատամարտում։
1792 - 24 բրոքերներ, թաքնվելով արևից ծառի տակ, ստեղծել են Նյու-Յորքի ֆոնդային բորսան։ Այդ տարածքը ներկայումս Ուոլ–սթրիթն է։
1838-վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրանը։
1861 - Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է շոտլանդացի ֆիզիկ Ջեյմս Մաքսվելլի մեթոդով ստեղծված առաջին գունավոր լուսանկարը։
1885 - Գերմանիան անեքսիայի է ենթարկել Նոր Գվինեան և Բիսմարկի արշիպելագը։
1887 - սկսվել է Դոնբասի ածխահատների առաջին գործադուլը։
1904 - ծնվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան Գաբենը։
1916 - Անգլիայում առաջին անգամ անցել են ամառային ժամանակի։
1917 - Տրոցկին վերադարձել է Ռուսաստան, նրան և իր խմբին ընկերակցել են բոլշևիկները։
1929 - Ֆիլադելֆիայում երկարատև փնտրտունքներից հետո ձերբակալվել է Ալ Կապոնեն։
- Կանադայում օդաչու Կոլդվելը առաջին անգամ օգտագործել է պարաշյուտը փրկվելու համար։
1940 - գերմանական բանակը գրավել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը։
1946 - ծնվել է ռուս քաղաքական գործիչ Գալինա Ստարավոյտովան։
1973 - ԱՄՆ-ի սենատը սկսել է լսումները Ուոլտերգեյթսի գործով։
1983 - խաղաղության պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Լիբիայի միջև։
1995 - Ժնևում աճուրդում վաճառվել է «Դի» ալմաստը ռեկորդային գնով՝ 16 548 750 դոլար։
2004 - ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը