ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածից հրթիռ է արձակվել իսրայելակլան Աշդոդ քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածից երկուշաբթի առնվազն մեկ հրթիռ է արձակվել իսրայելական Աշդոդ քաղաքի ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իսրայելական ռադիոկայանին, հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Կատարվածի հետաևնքով կան տուժածներ, հարակից կառույցներին ևս վնաս է հասցվել:

Աղբյուրի տվյալներով` հրթիռային հարվածից հետո բնակիչներից ոմանք շոկային վիճակում են գտնվում, նրանց բուժօգնություն է հատկացվում:

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է մայիսի 10-ին: Դա տեղի է ունեցել Երուսաղեմում` Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում, կողմերի միջև բախումների հետևանքով: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular