ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն իր հիվանդագին երևակայության մեջ արդեն հաղթել է. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քչերը նկատեցին, թե ինչպես մենք մերժեցինք մեր անցյալը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է ամեն ինչին՝ Արցախյան պատերազմի հերոսներից մինչև պատմական հիշողություն:

Նրա խոսքերով, մենք կորցրեցինք նաև ներկան, սակայն ամենասարսափելին այն է, որ մեզանից հիմա խլում են ապագան. «Մտածեք, առանց ապագայի, առանց հույսի միակ ելքն ինքնասպանությունն է: Այն, ինչը մենք հիմա անում ենք Նիկոլի ղեկավարությամբ»:

«Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ այս ընտրություններում ընտրողն իմանալու է ամեն ինչ: Բառի բուն իմաստով ամեն ինչ: Կիմանա բոլորի ունակությունների, արժանիքների, թերությունների մասին, նրանց մտադրությունների, թիմերի մասին: Այս մարդկանց կառավարման արդյունքները դուք զգացել եք ձեր մաշկի վրա: Սա ընտրություն է, որի ժամանակ հնարավոր չի լինի խաբել:

Նիկոլը հույս ունի, որ օգտագործելով վարչական ռեսուրս, օլիգարխների փողերն ու քրեական հեղինակություններին, կարող է ապահովել իրեն հնարավորություն շարունակելու կառավարել մեր ինքնասպանությունը: Դրա համար նրան պետք են արդյունավետ օգնականներ:

Օմեգա Միրզոյանը պարզվեց ոչ բավարար արդյունավետ ղեկավար է ուսապարկերի համար և այդ համով պաշտոնն արդեն խոստացված է Ալեն Սիմոնյանին:

Հայկ Մարությանը ևս դուրս է գրվել: Նրա տեղը զբաղեցնելու է հավերժ գող Գռզոն:

Նիկոլն իր հիվանդագին երևակայության մեջ արդեն հաղթել է: Նա պլանավորում է կես տարի անց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նա երեկ երեկոյան գոհունակութամբ նայում էր գլուխն ափերի մեջ վերցրած գործակալ Օմեգային, ով նստած էր կառավարության բակի բորդյուրին, և մտածում էր այն մասին, թե ինչպես խլի մեր երեխաների ապագան»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular