ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը  առաջիկա արտահերթ ընտրություններին կգլխավորի ԱԱԾ նախկին տնօրեն,  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ցուցակի երկրորդ համարում լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին կինը ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանն է։ Նա Կարեն Ավագյանի մտերիմներից է։ Տեղեկությունների համաձայն Սերժ Սարգսյանն անձամբ է որոշել Մկրտչյանին այս հորիզոնականում տեղավորելու հարցը։ Հաջորդիվ`  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն է լինելու, հինգերորդում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: 6-րդ հորիզոնականում Թեհմինա Վարդանյանն է՝ ավագանու անդամ, ով վերջերս է միացել «Հայրենիք» կուսակցությանը։ Նախընտրական ցուցակի առաջին տասնյակում  կլինեն նաև Խաչիկ Գալստյանն ու իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նախընտրական ցուցակի առաջին տասնյակում է լինելու նաեւ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված է լինելու նաև հայտնի ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Ինչպես հայտնի է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու։

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- հայտարարել էր  Սարգսյանը։

Նա նշել էր, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular