ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սահմանային այս սադրանքներով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չէ նոյեմբերի 9–ի հայտարարությունից․ Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքում էլ իրավիճակը նույնն է, որոշակի դրական փոփոխություն կա, բայց մեծ հաշվվով իրավիճակը լուծված չենք համարում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

Նա նշեց, որ սա, ընդհանուր առմամբ, սպառնալիք է ամբողջ Հայաստանի համար։ «Սա Սյունիքի թեման չէ, սա ամբողջ Հայաստանի թեման է»,–ասաց նա։

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ դժգոհ է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

«Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է։ Եթե հաղթել է, ապա ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ստացել ևս երկու պետության բանակ, դա համարել հաղթանակ, ես չէի համարի։

Իրականում Ադրբեջանն այս քայլերով, այս պրովոկացիայով ցույց է տալիս, որ այդքան էլ գոհ չի նոյեմբերի 9–ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի՝ ինչպես Զանգեզուրն է, կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեր մոտ փորձել են այդ միտքը սերմանել, որ ամբողջովին Ադրբեջանը հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց նա ընտրեց ռազմական ճանապարհը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular